Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից. Սուրենյան (Տեսանյութ)
23/06/2026 10:21

Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից. Սուրենյան (Տեսանյութ)

Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Այս ցիկլոնն իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ։ Վաղը՝ ցերեկային ժամերին, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմասիճանն այսօրվա համեմատ կնվազի 4-5 աստիճանով»,-հայտնել է Սուրենյանը։

Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից. Սուրենյան (Տեսանյութ)