Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ
23/06/2026 10:51

Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ

Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են գործողություններ կատարվում, ՔԿ-ից այլ մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ բնականաբար ոչինչ չի հայտնաբերվել։

Հեղինակ`Մանյա Պողոսյան
Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ