Ավետիք Չալաբյանին կալանավորեցին
24/06/2026 18:16

Ավետիք Չալաբյանին կալանավորեցին

Դատարանը հրապարակեց «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ  Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննությունից հետո կայացրած որոշումը։

Չալաբյանի նկատմամբ սահմանվեց կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Կալանքի վայրը «Արմավիր» ՔԿՀ-ն է, տեսակցություններն արգելված են, ընդդիմադիր գործչին կարող են այցելել միայն պաշտպանները։

Հիշեցնենք՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ»)։  

Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

Պաշտպանական կողմը բողոքարկելու է դատարանի որոշումը։