Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ
24/06/2026 12:26

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը։

Ինչպես հայտնում է Report News Agency-ն, այս մասին Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների խորհրդարանական միության 20-րդ համաժողովի նիստում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Նրա խոսքով՝ Անկարան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղություն կհաստատվի։

«Հույս ունեմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի ամուր և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,-ասել է Քուրթուլմուշը։

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ