Ժամերգություն՝ Աշտարակի Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում
24/06/2026 21:48

Ժամերգություն՝ Աշտարակի Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում

«Հունիսի 26-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Աշտարակի Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքում ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից՝ հավելելով.

«Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:

 

Ժամերգություն՝ Աշտարակի Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում