«Հրապարակ». Միևնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա
24/06/2026 08:40

«Հրապարակ». Միևնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասևեռումից, ակնհայտ էր բոլորին։ 

Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի՝ շուտով իր հետևից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միևնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։ Նաև վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի»։

«Հրապարակ». Միևնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա