Էրեբունում մի քանի ամսով ճանապարհահատված է փակվելու
24/06/2026 18:49

Էրեբունում մի քանի ամսով ճանապարհահատված է փակվելու

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2026 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է  Էրեբունի վարչական շրջանի  Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը»: