Հայտնի է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
24/06/2026 21:14

Հայտնի է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը

Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ կանխատեսումները՝ հիմնվելով խմբային փուլի կայացած երկու տուրերի արդյունքների վրա։

Ըստ նորացված տվյալների՝ Մունդիալի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի ազգային հավաքականն է։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն անցկացրած երկու հանդիպումներում էլ հաղթանակ է տարել և նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր։

​Ստորև՝ ԱԱ-2026-ի հաղթողի կոչման գլխավոր հավակնորդների տասնյակը՝ ըստ Opta-ի հաշվարկների․

  1. Արգենտինա – 15,6 տոկոս
  2. Ֆրանսիա – 15,1 տոկոս
  3. Իսպանիա – 12,8 տոկոս
  4. Անգլիա – 10,6 տոկոս
  5. Գերմանիա – 6,6 տոկոս
  6. Պորտուգալիա – 5,3 տոկոս
  7. Նորվեգիա – 5,2 տոկոս
  8. Բրազիլիա – 5 տոկոս
  9. Նիդերլանդներ – 4,3 տոկոս
  10. ԱՄՆ – 4 տոկոս
Հայտնի է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը