.jpg)
24/06/2026 15:07
Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը. Խաչատրյան (Տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.
«Փաշինյանը չէր կատարել Ալիևին տրված խոստումը՝ պայքարել «անջատողականության» դեմ: Հիմա այդ անջատողականները խորհրդարանում ավելի շատ ձայն ունեն, քան 2021 թվականին: Պարզ է, որ Ալիևը պիտի Փաշինյանին հիշեցներ ավանսով տրամադրած աջակցության մասին: Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը, մանավանդ, որ այդ ճնշումների շահառուն էլի ինքն է»։