.jpg)
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին ԿԸՀ-ից են հայտնել։
«Միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի ՍԴ որոշումից հետո, քանի որ հանձնաժողովն այժմ ընդդիմադիր ուժերի` ՍԴ ուղարկած բողոքին է պատրաստվում»,- նշել են ԿԸՀ–ից։