Ուրբաթ օրը՝ «Տաշիր Արենայում»․ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է քաղաքացիների հետ հանդիպման մասին (Տեսանյութ)
25/06/2026 09:13

Ուրբաթ օրը՝ «Տաշիր Արենայում»․ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է քաղաքացիների հետ հանդիպման մասին (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է հանդիպման մասին։ Նա գրել է․

«Մենք ցանկանում ենք պատասխանել բոլոր հարցերին։ Ուրբաթ օրը, ժամը 13:00-ին՝ «Տաշիր Արենայում»»։

Իսկ գրառմանը կից տեսանյութում ասում է․

«Ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնե՞լն է ճիշտ, թե՞ վերցնելը, քննարկենք պայքարի ճանապարհները։ Կարծում եմ՝ էմոցիոնալ քննարկում կլինի։ Այնուհետև կշարժվենք ՍԴ, որպեսզի պաշտպանենք մեր հայրենակիցների ձայները»։

Ուրբաթ օրը՝ «Տաշիր Արենայում»․ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է քաղաքացիների հետ հանդիպման մասին (Տեսանյութ)