.jpg)
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել։ Տեղեկությունը ՔԿ-ից են հայտնել։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում ծեծկռտուք էր սկսվել «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։
Ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը ծեծի էր ենթարկվել, նրա ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխվել էր հիվանդանոց։
Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):