«Ընդդիմությունն ուզում ա իշխանությանը «բոքսի տանձիկ» սարքի, իշխանությունն ասի՝ լավ, էդ դիրքում կդիրքավորվե՞նք». Փաշինյանը՝ քաղաքապետարանի միջադեպի մասին
25/06/2026 13:28

«Ընդդիմությունն ուզում ա իշխանությանը «բոքսի տանձիկ» սարքի, իշխանությունն ասի՝ լավ, էդ դիրքում կդիրքավորվե՞նք». Փաշինյանը՝ քաղաքապետարանի միջադեպի մասին

Վաղուց հասունացել է ժամանակը, որ մենք անդրադառնանք մեր քաղաքական խոսույթներին, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի միջադեպին ու վիրավորանքներին։

«Եթե այդ խոսույթը ցանկացածի դեմ օգտագործեն, մեկ ա, մի օր էդ պայթյունը տեղի է ունենալու։ Իհարկե, ինձ համար շատ ցավալի է և ընդունելի չի, որ նման բաներ են տեղի ունենում, բայց չի կարա դա միակողմանի լինի։

Եթե ընդդիմությունն ուզում ա իշխանությանը «բոքսի տանձիկ» սարքի, իշխանությունն ասի՝ լավ, դե որ ընդդիմությունը տենց ա ուզում, ուրեմն մենք էդ դիրքում կդիրքավորվենք, չէ՛, չի լինի»,-ասաց Փաշինյանը։

Առաջարկեց հրաժարվել նման խոսույթից. «Առաջարկ եմ արել ՀՀ-ում հանրային քաղաքական դաշտին, որը, ըստ էության, անարձագանք է մնացել»։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր, ծեծկռտուք էր սկսվել «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։

«Ընդդիմությունն ուզում ա իշխանությանը «բոքսի տանձիկ» սարքի, իշխանությունն ասի՝ լավ, էդ դիրքում կդիրքավորվե՞նք». Փաշինյանը՝ քաղաքապետարանի միջադեպի մասին