Կառավարությունը «պատմական ռեկորդ»-ի մասին է հայտարարել
25/06/2026 14:22

Կառավարությունը «պատմական ռեկորդ»-ի մասին է հայտարարել

Հայաստանում շարունակում է աճել պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«2026 թվականի մայիսին այն հասել է 823,584-ի, ինչը պատմական ամենաբարձր ցուցանիշն է։ 2018 թվականի մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն աճել է 51.1%-ով։

Աշխատատեղերի կայուն աճը նշանակում է ավելի շատ զբաղվածություն, ավելի շատ եկամուտ և ավելի լայն հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետությունում»,- նշել են կառավարությունից։

Կառավարությունը «պատմական ռեկորդ»-ի մասին է հայտարարել