Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25/06/2026 17:48

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու  միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեղեկությունը  «Սպուտնիկ Արմենիա»-ին ԿԸՀ-ից են հայտնել։ 

«Միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի ՍԴ որոշումից հետո, քանի որ հանձնաժողովն այժմ ընդդիմադիր ուժերի` ՍԴ ուղարկած բողոքին է պատրաստվում»,- նշել են ԿԸՀ–ից։