.jpg)
Արարատ Միրզոյանը արձակուրդ կգնա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ վարչապետի ստորագրած որոշումներից:
«Վարչապետի N 555-Ա որոշման համաձայն՝ Արարատ Միրզոյանին տրամադրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 11 աշխատանքային օր տևողությամբ։ Նախարարը արձակուրդում կլինի 2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ»,-ասված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:
Որոշմամբ սահմանվել է նաև, թե ով է փոխարինելու արտաքին գործերի նախարարին՝ նրա բացակայության ընթացքում։ Ըստ Փաշինյանի ստորագրած որոշման՝ հունիսի 26-27-ը ներառյալ ԱԳ նախարարի պարտականությունները կկատարի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, հունիսի 28-ին՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հունիսի 29-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։