Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 9-րդ խաղափուլից հետո
25/06/2026 20:30

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 9-րդ խաղափուլից հետո

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 9 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 7 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և կիսում է 7-րդ հորիզոնականը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը ունի 6.5 միավոր և կիսում է 7-10-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետներ Բենիկ Ագասարովը և Վահե Սուքիասյանը ունեն 6 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 5.5 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 6 միավոր և կիսում է 11-17-րդ հորիզոնականները:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 5.5 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 4.5 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 4.5 միավոր:

 

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 9-րդ խաղափուլից հետո