Այս պայքարը չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնակետին չենք հասել. Ասլանյան (Տեսանյութ)
26/06/2026 16:50

Այս պայքարը չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնակետին չենք հասել. Ասլանյան (Տեսանյութ)

ՍԴ-ն կոլեգիալ կազմով կորոշի՝ կգնա իրավակա՞ն, թե՞ կգնա քաղաքական նախապաշարմունքների ճանապարհով, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Նա նշեց՝ որքան էլ տարբեր կառույցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեն, միևնույն է, չպետք է  հրաժարվել օգտվել օրենսդրական բոլոր գործիքակազմերից.

«Հավատ ու հույս ունենալը մի բան է, արձանագրումները՝ մեկ այլ։ Պայքարը չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնակետերին չենք հասել, ուստի անկախ ՍԴ-ի, կամ այլ դատարանների ընդունած որոշումներից, այս պայքարն ունի անուն՝ «Հաղթանակ ու իշխանափոխություն», և բոլոր գործիքները պետք է օգտագործենք»։

Այս պայքարը չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնակետին չենք հասել. Ասլանյան (Տեսանյութ)