.jpg)
Սեդա Սաֆարյանը պաշտպանություն է իրականացրել, Խաչատուրյանը ՀՔԾ նախկին ղեկավարի եղբայրն է. Վարդևանյան (Տեսանյութ)
Ուզում եմ ընդգծել, որ պարոն Օրբելյանի այն մոտեցումը, որ Սահմանադրական դատարանի կազմը ամբողջ ծավալով պետք է համալրված լինի սահմանադրական վեճերի դեպքում, ինձ համար ընդունելի չէ, ՍԴ-ում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց մի հանգամանք, որ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, որոնց մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումներ են կայացվել, ուղղակի քաղաքական տեսանկյունից կաշկանդվածություն չէին կարող չունենալ.
«Բարձրաձայնվել է երեք դատավորների մասնակցության անհնարինության հարց՝ Վարդանյանի, Զեյնալյանի և տիկին Սաֆարյանի։ Առաջինը քննվել է տիկին Սաֆարյանի հարցը։ 2021 թվականին նախընտրական նրա ակտիվ մասնակցությունը որպես մասնակից ուժերից մեկի պատգամավորի թեկնածուներից երրորդ համար զբաղեցնելը։ Այտեղ շատ կարևոր հանգամանք կա, որը աշխատանքային քննարկման ժամանակ քննման առարկա չի դարձել, որ նշված ուժը ևս հանդիսանում է ՍԴ դիմող, իսկ ներկայացուցիչն էլ հանդիսանում է տիկին Սաֆարյանի պատգամավորի թեկնածու հանդիսացող մեկ այլ անձ՝ 12 համարը, այստեղ է նա՝ պարոն Մեհրաբյանը։ Արդյո՞ք նշված հանգամանքը գնահատվել է, իմ տպավորությամբ՝ ոչ»։
Վարդևանյանը հիշեցրեց՝ որ Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով չի կարող մասնակցել ՍԴ քննարկմանը, քանի որ նա նախկինում ուժերից մեկի պաշտպանությունն է իրականացրել, իսկ Խաչատուրյանն էլ ՀՔԾ նախկին ղեկավարի եղբայրն է։