Վաղը տեղումներ կլինեն․ ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա (Տեսանյութ)
26/06/2026 10:03

Վաղը տեղումներ կլինեն․ ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա (Տեսանյութ)

Վաղը՝ հունիսի 27-ին, ՀՀ  կներթափանցի հերթական ցիկլոնը։ Կանխատեսումները ներկայացրել է Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կլինեն հորդառատ։ Տեղ-տեղ կտեղա կարկուտ։

Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկային ժամերին այսօրվա համեմատ երկրի ողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով։ 

Հունիսի 28-ից սկսած 5 օր ողջ տարածքում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը, որքան որ նվազել էր, այդքան կբարձրանա։

Վաղը տեղումներ կլինեն․ ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա (Տեսանյութ)