.jpg)
Ինքը վատ մարդ չէ. կարգալույծ Արամայիս Թախմազյանը՝ Մկրտիչ Սրբազանի մասին
Շարունակվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը։
Դատական այսօրվա նիստում կարգալույծ Արամայիս Թախմազյանը հայտարարեց, որ հոգևորականները կարգալուծության մտավախություններ են ունեցել, ու ինքը, թեմում ծառայելով, տվյալ պահին արել է այն, ինչը գտել է, որ նվազագույն վնաս է բերում իրեն։
Թախմազյանն ասաց, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը այն եզակիներից է, որ քահանա չի ներկայացրել կարգալուծության։
«Որպես այդպիսին՝ ինքը վատ մարդ չէ»,- նշեց Թախմազյանը։