Ջոն Բոլթոնին կարող են ազատազրկել՝ գաղտնի փաստաթղթերի հետ կապված գործով
26/06/2026 19:43

Ջոն Բոլթոնին կարող են ազատազրկել՝ գաղտնի փաստաթղթերի հետ կապված գործով

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը դատարանում խոստովանել է իր մեղքը՝ առնչվող գաղտնի փաստաթղթերի պահման կանոնների խախտմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ՝ հետաքննության ընթացքում Բոլթոնը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքներից մեկը, ըստ որի ինքը Սպիտակ տանն ապօրինաբար  պահել է ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթեր։ Նա պարտավորվել է 2 միլիոն դոլարի տուգանք վճարել։

Այժմ Բոլթոնին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։