.png)
Սեդա Սաֆարյանը և Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընդդիմության հայցի քննարկմանը. դատավորներից որևէ մեկը նրանց մասնակցության անհնարինության հարցը չբարձրացրեց
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ որպեսզի քննվի ընդդիմադիրների ներկայացրած՝ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի անհնարինության հարցը, պետք է ՍԴ դատավորները դրան կողմ լինեն։
Նա դիմեց դատավորներին. «Հարգելի՛ գործընկերներ, այս պայմաններում որևէ մեկը բարձրացնու՞մ է Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցն այս գործով»։
Նա հայտարարեց, որ որևէ մեկն այդ հարցը չի բարձրաձայնում, դրա համար տվյալ հարցը համարում են սպառված և անցնում առաջ։