.jpg)
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի, որով Քոչարյանը պահանջում էր, հերքել արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող կեղծ տեղեկությունները, ինչպես նաև ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։
Ռոբերտ Քոչարյանը 2025 թվականի հուլիսի 10-ին դատի էր տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ սոցիալական էջերում 2025թ. հունիսի 14-ին կատարած գրառման համար, որում Սիմոնյանը նշել էր. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել: Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում: Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է))) Արի է, արիիի...»։
Դատարանը գտել է, որ ԱԺ նախագահի խոսքում որևէ զրպարտություն կամ վիրավորանք առկա չի եղել։