«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
26/06/2026 16:41

«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արշալույս Ղուկասյանն ու Լյովա Գրիգորյանը ծառայություն կատարելիս են լինում Արգիշտի փողոցում, երբ քաղաքացին մոտենում և նրանց հայտնում է, որ մի տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը, ում պարեկները փրկել են, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 22-ամյա Էբաբի Մոհամմադն է։

«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է