«Հրապարակ». Դավիթ Խաժակյանը կլքի՞ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
26/06/2026 08:40

«Հրապարակ». Դավիթ Խաժակյանը կլքի՞ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։ Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ տևական ժամանակ է՝ նա սառեցրել է շփումները կուսակիցների հետ, պատճառը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կուսակցության ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնություններն են։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ Խաժակյանը կողմ չէր ԼՀԿ-ի միայնակ մասնակցությանը, ձայներ փոշիացնելուն, հենց այդ պատճառով էլ նա չընդգրկվեց նախընտրական ցուցակում, չմասնակցեց ընտրություններին, բայց որպեսզի ընտրություններից առաջ չդավաճաներ կուսակցությանը, մնաց մինչև ընտրությունների ավարտը: Նա ներքին քննարկումների ժամանակ ասել էր, որ ընտրություններից հետո կհեռանա կուսակցությունից»։

«Հրապարակ». Դավիթ Խաժակյանը կլքի՞ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը