.jpg)
«Եկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը». Արթուր Ղամբարյանը հիշեցրել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի խոսքերը կառավարությունում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը հիշեցրել է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի խոսքերը, որը նա ասել էր կառավարությունում։
«2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ Արդարադատության նախարարի կողմից Սեդա Սաֆարյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելուց հետո:
Սաֆարյանի ուղիղ խոսքը. «Շնորհակալ եմ հավատի և վստահության համար։ Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար»:
Եկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը»,- ընդգծել է պրոֆեսոր Ղամբարյանը։