ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը
26/06/2026 10:50

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը

ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը հունիսի 25-ին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունն այն բանից հետո, երբ նավերից մեկը հայտնել է հարձակման ենթարկվելու մասին։  

Ըստ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչության՝ բեռնատար նավը հայտնել է, որ Օմանի մոտակայքում արկով հարվածի է ենթարկվել։

 Ամերիկացի երկու պաշտոնյա Reuters-ին հայտնել են, որ Իրանն է կրակ բացել բեռնանավի վրա։ Միջադեպից ժամեր առաջ Թեհրանը նախազգուշացրել էր նավերին չնավարկել այնպիսի երթուղիներով, որոնք չեն հաստատվել Իրանի Պարսից ծոցի նեղուցի վարչության կողմից, որը ստեղծվել է նեղուցով նավարկությունը կառավարելու համար։

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը