.jpg)
ՀՀ մեծամասնությունը ՔՊ-ին ձայն չի տվել, իրենց պատերով էլ խփեն՝ այդպես է. Արման Աբովյան (Տեսանյութ)
Իշխանությունը պետք է շատ հստակ և պարզ ֆիքսի՝ իրենք հիմա պայքարում են ոչ թե «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ, այլ՝ Հայաստանի բնակչության մեծամասնության դեմ, որն իրենց ձայն չի տվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Արման Աբովյանը։
Նա պնդեց՝ Հայաստանի մեծամասնությունը ՔՊ-ին ձայն չի տվել։
«Դուրները գա, չգա, խփեն իրենց պատերով, չգիտեմ՝ ինչեր խոսեն, դա այդպես է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ իրենք նույնիսկ այն ձայները չունեն, որոնք այդպես հարայ-հուրույով ներկայացրեցին»,- նշեց Արման Աբովյանը։