ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան
27/06/2026 18:00

ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան

Որպես պատասխանող կողմ՝ ԿԸՀ-ն մերժում է Սահմանադրական դատարան ներկայացրած բոլոր դիմումներն ամբողջությամբ։ Այս մասին դատարանում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«ԿԸՀ վիճարկվող որոշումն իրավաչափ է, և այն կայացվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստի խնդրում ենք դիմումները մերժել»,- ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները բողոքարկող 7  քաղաքական ուժերի դիմումների քննությունը և դատական նիստում որպես պատասխանող հանդես էր գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան