ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ զորակոչը պատշաճ անցկացնելու համար (Տեսանյութ)
27/06/2026 08:42

ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ զորակոչը պատշաճ անցկացնելու համար (Տեսանյութ)

2026 թվականի ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես: 

ԶՈՒ ԳՇ պետը տեղում դիտարկել է զորակոչին ներգրավված աշխատանքային խմբերի և հանձնաժողովների պատրաստությունը, տեխնիկական միջոցների առկայությունն ու սարքինությունը, ստուգել թիկունքային և բժշկական ապահովման, ներքին հսկողության պատրաստության վիճակն ու նախապատրաստական այլ աշխատանքների ընթացքը:

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։