Ռաիսա Մկրտչյանի գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան. Նիկոլ Փաշինյան
27/06/2026 19:33

Ռաիսա Մկրտչյանի գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան մասին: 

Ռաիսա Մկրտչյանը հայկական էստրադայի վառ և սիրված ներկայացուցիչներից էր, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:

Նրա արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Որպես վաստակավոր մանկավարժ՝ տիկին Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ երկար տարիներ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով մեր երիտասարդներին:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին»: