Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Դմիտրի Մեդվեդև
28/06/2026 13:03

Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումը անխուսափելիորեն ծանր հետևանքներ կունենա Հայաստանի շարքային քաղաքացիների համար, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա նշել է, որ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերություններ պաշտպանող բոլոր ուժերից։

Մեդվեդևի խոսքով՝ տասնամյակներով ձևավորված կապերը ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում։

Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Դմիտրի Մեդվեդև