ՍԴ-ն միակ մարմինն է, որը վերիշխանական է. իսկապես կարող է վեր լինել բոլոր ճնշումներից. Վարդևանյան
29/06/2026 11:42

ՍԴ-ն միակ մարմինն է, որը վերիշխանական է. իսկապես կարող է վեր լինել բոլոր ճնշումներից. Վարդևանյան

Սահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ, քանի որ, ընդհանուր առմամբ, ՀՀ-ի դատաիրավական համակարգում անկախության, երաշխիքների գործունեության լրջագույն խնդիրներ տեսնում ենք, լրագրողներին հայտնեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Մյուս կողմից, ՍԴ-ն միակ մարմինն է, որը վերիշխանական է. իսկապես կարող է վեր լինել բոլոր ճնշումներից, միջամտությունից, լուծել ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ վեճը»,-նշեց Վարդևանյանը։

Հավելեց՝ այն, որ այս ընտրությունները եղել են ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման և մի շարք այլ ընտրախախտումների պայմաններում, փաստ է։

ՍԴ-ն միակ մարմինն է, որը վերիշխանական է. իսկապես կարող է վեր լինել բոլոր ճնշումներից. Վարդևանյան