ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի տեղակալներ կընտրի. ովքեր են հավակնորդները
29/06/2026 15:40

ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի տեղակալներ կընտրի. ովքեր են հավակնորդները

Այսօր՝ ժամը 18:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեղի կունենա վարչության նիստ, որի ժամանակ էլ կընտրեն ԱԺ նախագահի տեղակալներ, տեղեկությունը  Aysor.am-ին հաստատեցին ՔՊ կուսակցությունից:

Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնին հավակնում են ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ՔՊ-ական պատգամավորներ՝ Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը, ինչպես նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նշենք, որ Կոնջորյանն ԱԺ նախագահի պաշտոնում չընտրվելուց հետո հիմա էլ առաջադրվել է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում:

ՔՊ վարչությունը փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի երկու փոխնախագահ:

Տեղեկացնենք նաև, որ խորհրդարանի նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը ներկայացնում են իշխանությունը, մյուսի քվոտան ընդդիմությանն է:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՔՊ վարչությունը հաստատել էր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն ԱԺ նախագահի պաշտոնում։

Հեղինակ`Մանյա Պողոսյան
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի տեղակալներ կընտրի. ովքեր են հավակնորդները