.png)
Խնդիրը պարզվեց, ամենևին վիրավորելու միտում չեմ ունեցել պարոն Վարդևանյանին. Հովակիմյան
Ընտրությունների ընթացքում եղած խնդիրները չեն ազդել վերջնարդյունքի վրա, լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Խնդիրը պարզվեց, ամենևին վիրավորելու միտում չեմ ունեցել, պարոն Վարդևանյանին ասել եմ դրա մասին, ինքն էլ ԿԸՀ-ի իր ասածը «հետ վերցրեց»»,-նշեց նա։
Հավելեց՝ պաշտպանում է նաև այն քաղաքացիների շահերը, ովքեր իրեն վիրավորում և սպառնում են։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ նախագահի մասին ասել էր՝ «Ձեր մոտ դերասանական չէ, կեղծարարական էլ է ստացվում»։