.jpg)
29/06/2026 08:40
Գնահատելի է Գագիկ Ստամբուլցյանի ավանդը վիրաբուժության զարգացման գործում․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի մահվան կապակցությամբ։
Նախարարը գրառում է արել․
«Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին։
Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման, առողջապահության կազմակերպման գործում:
Կիսում եմ հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների վիշտը»: