Հանկարծ Կիևյան կամրջում ասֆալտի մասով հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան
29/06/2026 10:43

Հանկարծ Կիևյան կամրջում ասֆալտի մասով հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան

Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ են անում, և կամուրջի մասով լավ մասնագետներ կան, այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հանկարծ, եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու»,-հայտարարեց  Ավինյանը՝ նշելով, որ այն ամենակարևոր դետալն է։

 Քաղաքապետն անդրադարձավ նաև Ավետ Ավետիսյան փողոցում կատարված աշխատանքներին:

«Այստեղ պարտադիր չէ, որ մենք մի քանի անգամ ասենք՝ ժողովո՛ւրդ ջան, ինչ-որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջն էդ ծավալի աշխատանք անելուց էն ա, որ վերջում, վերջին կետերը, որ պետք է դրվեն, դա իդեալական հարթության և որակի ասֆալտն է: Էդ ծավալի աշխատանքից հետո մենք, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ ասֆալտի հարթությունը, որակը․․․ Հատկապես դիտահորերի հատվածներում ունենք խնդիրներ»,-ընդգծեց Ավինյանը:

Հանկարծ Կիևյան կամրջում ասֆալտի մասով հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան