Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին կժամանի Հայաստան
29/06/2026 17:39

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին կժամանի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։