Հայաստանից որևէ ազդանշան չի եղել Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ. Գալուզին
29/06/2026 16:36

Հայաստանից որևէ ազդանշան չի եղել Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ. Գալուզին

Հայաստանից որևէ ազդանշան չի եղել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Գիտեք, հայկական կողմից դեռևս նման ազդանշաններ չեն ստացվել։ Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի փակման հարցը», - ասել է Գալուզին։