.jpg)
Կադիրովը 2007-ից ի վեր առաջին անգամ չի գլխավորի «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը Պետդումայի ընտրություններում
Կադիրովը 2007 թվականից ի վեր առաջին անգամ չի գլխավորի «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը Պետդումայի ընտրություններում։
Երեկ Մոսկվայում կայացած «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարի առաջին փուլում հաստատվել են աշնանը կայանալիք Ռուսաստանի Պետական դումայի ընտրությունների թեկնածուների ցուցակները։
Հյուսիսային Կովկասում վեց սուբյեկտների ղեկավարներ գլխավորել են իրենց տարածաշրջանային ընտրական խմբերը, սակայն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը չի ընդգրկվել այդ ցանկում։ Կադիրովը գլխավորել էր Չեչնիայի տարածաշրջանային խումբը նախորդ բոլոր ընտրություններում՝ 2007, 2011, 2016 և 2021 թվականներին։
Այս ընտրություններում Չեչնիան ներկայացնող թիվ 57 տարածաշրջանային ընտրական խումբը գլխավորել է Պետդումայի գործող պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։