.jpg)
Կարո՞ղ է ՍԴ եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի կողմնակալ և ելքով շահագրգիռ լինելը. թույլատրելի՞ հարց է. Օրբելյան (Տեսանյութ)
Ինձ նկատողություն հայտարարվեց, ըստ էության, տեղից խոսելու կամ առանց թույլտվության խոսելու համար, իսկ իրականում ես ընդամենն առարկում էի ձևակերպման դեմ. իրավաբան գործընկերները գիտեն՝ «մերկացնող» հարցն ուղղակիորեն արգելված է, առավել ևս արգելված է դատարանի կողմից։
Այս մասին լրագրողներին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
«Եթե հարցադրումը լիներ՝ իսկ չեք կարծու՞մ, իսկ ինչպիսի՞ ազդեցություն են ունենալու ՌԴ գործողությունները, դա կլիներ լրիվ թույլատրելի հարց, և կարող էինք պատասխանել։
Բայց պարբերաբար շփոթմունք է առաջանում 3 ուժերի միջև, հիմք չկա, 3 առանձին ուժեր և դիմումներ են։ Ակնհայտորեն երևում է կողմնակալություն և քաղաքական թեզերը շարունակելը։
Ամենամեծ խնդիրն առաջացավ հետևյալ պնդման հետ՝ «Արդյոք ազդե՞լ է ընտրությունների արդյունքների վրա, որ Ռուսաստանը հօգուտ ընդդիմադիրների գործողություններ է կատարում»։
Կարո՞ղ է ՍԴ եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի կողմնակալ և ելքով շահագրգիռ լինելը. այս հարցը թույլատրելի՞ է»,-ասաց Օրբելյանը։