.jpg)
Pinterest և Likeme հարթակները Ռուսաստանում տուգանվել են 3,5 միլիոն ռուբլով
Մոսկվայի Տագանսկի դատարանը Pinterest և Likeme հարթակներին մեղավոր է ճանաչել սոցիալական ցանցերի սեփականատերերի համար նախատեսված պահանջները չկատարելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Pinterest և Likeme-ն տուգանվել են է 3,5 միլիոն ռուբլով, յուրաքանչյուրը։
Հարթակները մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.50 հոդվածի 2-րդ մասով կատարված հանցագործության մեջ (Սոցիալական ցանցի սեփականատիրոջ կողմից սոցիալական ցանցը վերահսկելու և/կամ տեղեկատվության մուտքը սահմանափակելու միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը չկատարելը):
Նույն հոդվածով մեղավոր է ճանաչվել և նույն գումարով տուգանվել է նաև Telegram-ը։