.png)
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացը տարածաշրջանում համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հույս են ներշնչում։ Սա տարածաշրջանի համար ստեղծում է կայունության և համագործակցության ավելի մեծ հեռանկարներ», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 67-րդ լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանն ունի մեծ ներուժ՝ ամրապնդելու իր դերը որպես առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության կենտրոն։
«Հետագա համագործակցությունն ամրապնդելու համար մենք պետք է ներկայիս ժամանակահատվածը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից», - նշել է խոսնակը։