Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով. Աբրահամյան
30/06/2026 09:20

Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով. Աբրահամյան

Սահմանադրական դատարանում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր խորհրդարանի նախագահի և փոխխոսնակների թեկնածուներին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել:

Իշխանությունը ուզուրպացրել է ողջ համակարգը՝ գործընթացները տեղափոխելով իրավունքի ոչնչացման դաշտ»,-գրել է պատգամավորը։