Վթար՝ Երևանում. 3 ավտոմեքենա է բախվել
30/06/2026 21:13

Վթար՝ Երևանում. 3 ավտոմեքենա է բախվել

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում 4-րդ գյուղից դեպի Բաբաջանյան փողոց տանող ճանապարհահատվածում, վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt», «Hyundai Elantra» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվել։