«Հրապարակ». Իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեր Ջալալի ռեժիմը
30/06/2026 08:31

«Հրապարակ». Իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեր Ջալալի ռեժիմը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, 5.5 տարով դատապարտված Ջալալ Հարությունյանը, որը պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, արդեն քանի օր է՝ Տելեգրամում «օնլայն» է։ 

Նա 44-օրյա պատերազմի գործով է դատվել՝ «զինվորական պաշտոնեական անփութության» համար, որն «անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։ Պատիժը կրում է 25-ի աշնանից։ ՔԿՀ աղբյուրի փոխանցմամբ՝ պրոբացիոն ծառայությունը վերանայել է նրա պահման պայմանները՝ բաց ռեժիմ է, ինչը նշանակում է բանտից դուրս գալ, աշխատել և այլն։ Մեզ ասացին՝ իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեին Ջալալի ռեժիմը, հաջորդ քայլով պայմանական վաղաժամկետով ազատելու են` պատժի կրման մեկ երրորդը լրանալու հիմքով։ 

Ասում են՝ Հարությունյանն իրեն ճիշտ է պահել` ցուցմունքներում Փաշինյանին «մաքրել» է պատերազմի պարտության մեղքից: Նա մտերիմներին անգամ բողոքել է, թե չի հասկանում` ինչու այդքանից հետո իրեն նստեցրին։ 

Փաստն այն է, որ նրա նկատմամբ ավելի բարյացակամ են, քան, ասենք, Միքայել Արզումանյանի, որը պատերազմի վերջին օրերին է պաշտոն զբաղեցրել, բայց երկար նստեց և քանի ամիս է՝ տնային կալանք է կրում։ Փորձեցինք Ջալալ Հարությունյանի ռեժիմի փոփոխության մասին ՔԿԾ հանրային կապերի բաժնից կամ փաստաբանից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։

«Հրապարակ». Իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեր Ջալալի ռեժիմը