Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից
30/06/2026 11:35

Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից

ՀՀ քննչական կոմիտեն Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից նոր մանարամասներ է ներկայացրել։

Ըստ ՔԿ-ի՝ պայմանագրային զինծառայողը, Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով, օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին:

«Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն:

Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է ՔԿ հաղորդագրությունում։