.jpg)
Mantashyants Global Business Forum 2026-ը կրկին համախմբում է համաշխարհային հայ բիզնեսը (Տեսանյութ)
Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Հայաստանում անցկացվում է Mantashyants Global Business Forum 2026-ը՝ հայկական գործարար համայնքի ամենամասշտաբային միջազգային հարթակներից մեկը, որը մեկ շաբաթով կմիավորի աշխարհի տարբեր երկրներից ժամանած գործարարներին, ներդրողներին, ընկերությունների ղեկավարներին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։
Թվով 6-րդ ֆորումին մասնակցում են ավելի քան 1400 գործարարներ, ներդրողներ՝ աշխարհի ավելի քան 30 երկրներից. գործարարների աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է։ Ավանդական գործընկերներից բացի, այստեղ են ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Սաուդյան Արաբիայից, անգամ Չինաստանից գործարարներ, որոնք համախմբվում են մեկ հարթակում։
Mantashyants Global Business Forum 2026-ի նպատակն է զարգացնել հայկական գլոբալ գործարար համայնքը, ամրապնդել միջազգային տնտեսական կապերը, ներկայացնել Հայաստանի ներդրումային ներուժը և նպաստել աշխարհի տարբեր երկրներում գործող գործարարների միջև նոր համագործակցությունների ձևավորմանը։
«Հայկական բիզնեսն առանց սահմանների»՝ սա ֆորումի գլխավոր գաղափարն է, որը միավորում է հայկական բիզնես ներուժը, խթանում է միջազգային գործընկերությունները՝ ձևավորելով փորձի, գիտելիքի ու կապերի արդյունավետ փոխանակման հարթակ։
Mantashyants Global Business Forum-ը մեկնարկեց Գառնիի պատմամշակութային համալիրում, որտեղ էլ տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը։
Բացման արարողությանը ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ:
Mantashyants Global Business Forum-ի մեկնարկը տրվեց հատուկ վիզուալ շոուով՝ «Հայկական բիզնեսն առանց սահմանների» բացառիկ պրոեկցիոն պատմությունը, որը հատուկ ստեղծվել է Գառնիի տաճարի համար։
5–7 րոպեանոց այս վիզուալ ներկայացումը պատմում է հայ վաճառականների ճանապարհի, հայկական առևտրի հազարամյա պատմության, Ալեքսանդր Մանթաշյանցի ժառանգության և ժամանակակից հայկական գլոբալ գործարար համայնքի ձևավորման մասին։
Նշենք, որ Mantashyants Global Business Forum 2026-ի կազմակերպմանն աջակցում են՝
- Royal Armenia
- Big Projects
- Freedom Broker Armenia
- RED Invest Group
- CreativeLab
- Parvanyan Consulting
- Signum Consulting
- Tactical Bunker (ԻՆՋԵՆԻՈ ՍՊԸ)
- Sniper Marketing