ՍԴ-ում ընտրությունների գործը մտնում է վճռորոշ փուլ․ այսօր կհնչեն ամփոփիչ ելույթները
01/07/2026 11:41

ՍԴ-ում ընտրությունների գործը մտնում է վճռորոշ փուլ․ այսօր կհնչեն ամփոփիչ ելույթները

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացը թևակոխում է վերջնական փուլ։ Այսօրվա նիստում կողմերը հանդես են գալու իրենց ամփոփիչ ելույթներով, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Առաջինը ամփոփիչ ելույթով հանդես է գալու «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որին կհաջորդեն մյուս դիմողները, հարակից պատասխանողները, երրորդ անձը և պատասխանող կողմը։ Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ դատարանի որոշումը պետք է լինի «հուլիսի 4-ին՝ առավելագույնը»։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների այն պնդումներին, թե ներկայացված դիմումը անհիմն է և «կյանք չունի», Վարդևանյանը հակադարձեց՝ նշելով, որ իշխող ուժը պարզապես չի կարող այլ բան ասել։

«Իսկ ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Պատասխանը շատ հստակ է, որովհետև այն ռեսուրսը ընտրախախտումների, որը իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու։ Ռեսուրսը, որպես այդպիսին, սպառվող է»։

ՍԴ-ում ընտրությունների գործը մտնում է վճռորոշ փուլ․ այսօր կհնչեն ամփոփիչ ելույթները